Последние новости

Սև զգեստ

ԱԱԾ-ի տնօրենը «սևազգեստ խմբերի» մասին

2019-06-08 14:03

Ես չեմ կարծում, որ վարչապետը սկանդալային հայտարարություն արեց: Այս մասին, այսօր՝ հունիսի 8-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով կառավարության վերջին նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ կան օպերատիվ տեղեկություններ, որ որոշակի շրջանակներ որոշել են սևազգեստ մարդկանց խմբեր ձևավորել, որոնք քաղաքում կշրջեն և որոշակի տրամադրություն կփորձեն ստեղծել, որոշակի լկտի պահվածքով աչքի ընկնել:

  • Ռուբեն Մելիքյան. «Ռեյդ» կոչվածը մարդու իրավունքների տեսանկյունից լրջորեն գնահատման կարիք ունի

    2019-06-07 20:25

    «Ռեյդ» կոչվածը մարդու իրավունքների տեսանկյունից լրջորեն գնահատման կարիք ունի։ Նման կարծիք է հայտնելՀայաստանի արդարադատության նախկին փոխնախարար, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը:

  • Արթուր Խաչատրյանը Փաշինյանի հայտարարության մասին

    2019-06-07 07:07

    Իհարկե ողջունում ենք, որ վերջիվերջո սկսեցին խոսել ոչ միայն վերջին 20 տարվա մասին, այլ նաև 25-30 տարվա մասին, որովհետև արատավոր երևույթները Հայաստանում 20 տարի առաջ չէր, որ սկսվեցին, այլ շատ ավելի շուտ։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ ուժեր կան, որոնք այսօր ազգային արժեքների անվան տակ մարդ են ծեծում, մինչդեռ 25-30 տարի երկիր են թալանել ու չեն հիշել ազգային արժեքների մասին։